Հայաստանի այսօրվա կառավարիչները կարճ ժամանակում ֆինանսական ահռելի բեռ են դրել պետության ու սերունդների վրա։ Վաղուց նորություն չէ, որ տարեկան 1 միլիարդից պակաս պարտք չեն ավելացնում։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ անցած տարի, վեր է ամեն ինչից։ Մեկ տարում կառավարության պարտքը 1.7 մլրդ դոլարով ավելացրեցին։ Ընտրությունների նախօրյակին սա ևս մեկ հնարավորություն է՝ պարտքերի հաշվին ընտրողներին ավելի շատ կաշառելու համար։
Հայտնի «մահվան նախարար» Արսեն Թորոսյանը շտապեց հակադարձել՝ «հեղափոխությունից մինչև օրս ստեղծվել է 275.000 աշխատատեղ»։ Բայցահայտ կեղծիք ու սուտ։ Մեկը հարցնի, եթե այդքան աշխատատեղ եք ստեղծել, ինչո՞ւ Հայաստանում աղքատությունը գրեթե չի նվազում։ Այդպես է, որովհետև իրականում ոչ թե նոր աշխատատեղեր են ստեղծվել, այլ նախկինում եղածներն են հայտարարագրվել։ Դրանով է պայմանավորված, որ աշխատատեղերն ավելացրել են, բայց մարդկանց եկամուտները չեն աճել։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին կեսին Հայաստանի իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 5 մլրդ դրամ։ Տարադրամի համարժեքով՝ խոսքը 6 ամսում հազիվ 13 մլն դոլարի մասին է։
«Բա էդ ո՞նց եղավ, որ տարածաշրջանում ամենաազդեցիկն էին, բա ո՞նց եղավ, որ միջմարտական դիրքի գրավման համար անմարտունակ բանակի 71 զինվորի ու սպայի պարգևատրեց «Մարտական խաչով»: 3 նախագահները միասին վերցրած՝ այդքան «Մարտական խաչ չեն շնորհել»…Այնպես որ լավ են արել, որ արխիվ են ուղարկել, թող դեռ մնա…»,-ասաց 3-րդ նախագահը:
Եռատոնը կա. հետագայում էլ ունենալու ենք զորեղ հաղթանակներ, ինչի համար պետք է համախմբվածություն. Մամիջանյան