Չգիտեմ՝ ինչպե՞ս ես նայելու աչքերիս մեջ: Այնպես, ինչպես Կիրանցո՞ւմ էիր նայում մարդկանց աչքերի մեջ: Ժամը հասել է, որ դուք խաղաղ, հանգիստ, առանց ավելորդ շարժումների, ուղղակի գնաք: Կարծում եմ՝ ժողովուրդն այնքան բարի կգտնվի, որ կերաշխավորի այդ խաղաղ գնալը»:
Բագրատ Սրբազանը կառավարական ամառանոց շարժվելու ճանապարհին լրագրողների հետ զրույցում հարցին՝ արդյո՞ք «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանին ուղղված իր քննադատությունից հետո Վազգեն Սարգսյանի եղբայրը փորձել է հանդիպել՝ պարզաբանումներ պահանջելու կամ տալու, պատասխանել է.
Իսկ թե ինչպես է տեսնում վարչապետի թեկնածու ընտրված հոգևորականն արտաքին աշխարհում գործընկերներ և դաշնակիցներ ձեռք բերելու ճանապարհը և համագործակցության կարգը, մանրամասները՝ տեսանյութում.
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հանդիպման է հրավիրել 2020թ. 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների ծնողներին. հանդիպման նպատակը եղել է «խաղաղության պայմանագիրը» գովերգելու հարցում նոր համախոհների հավաքագրումը: