«Ուժայիններ, Գուրգեն Արսենյանի ասածը հանցագործության մասին հաղորդում էր». Աննա Կոստանյան

«Պատգամավոր Արսենյանը համեմատության մեջ դնելով Արցախի Հանրապետության 120.000 քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության 3.000.000 քաղաքացիների հետ՝ փաստորեն ֆիքսեց, որ կարելի է 120.000 արցախահայերին զոհել՝ 3 միլիոն հայերին փրկելու համար»: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությանը՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նրա խոսքով՝ իշխանական պատգամավորն իր այդ խոսքում «մեկ նյուանս» բաց թողեց, չխոսեց այն մասին, թե ի՞նչ երաշխիքներով է փրկելու ՀՀ 3  միլիոն քաղաքացիներին, զոհելով Արցախում բնակվող 120.000 քաղաքացիներին:

«Հետո ամբիոնից մաքրագործելու մասին հայտարարություններ արեց: Ես հրավիրում եմ ուժային կառույցների ուշադրությունը, սա փաստացի հանցագործության մասին հաղորդում էր: Պատգամավոր Արսենյանը, որն ընտրվել է ՀՀ քաղաքացիների կողմից, իրեն կարող է թույլ տալ ՀՀ թիվ 1 ամբիոնից խոսելու ՀՀ քաղաքացիներին մաքրելու մասին ու մնալ անպատասխան: Կարծում եմ՝ պետք է այս ամբարտավան լկտիությանը վերջ տալ»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որը միակն էր իշխանական պատգամավորներից, որ մասնակցում էր այս լսումներն, անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիների վերաբերյալ հնչող ելույթներին՝ հայտարարեց.

Կարդացեք նաև

«Անընդհատ 120.000 Ղարաբաղի բնակիչ. 3 միլիոն Հայաստանի բնակիչներ, պատասխանատո՛ւ ենք մենք այդ մարդկա՛նց համար, պատասխանատու ենք մեր երկրի՛ համար, առաջնայնությունները ճի՛շտ դրեք, ճի՛շտ պատկերացրեք…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս