«Գուգո, քեզ եմ ասում՝ ինչո՞ւ կոտորեցիք 5000 երեխու». զոհվածի հայրը՝ Գուրգեն Արսենյանին

«Այս իշխանությունները` ի դեմս իրենց ղեկավարի, տղաներ չի՛ սիրում, որովհետև իրենք կյանքում չկարողացան տղա դառնալ»,- այսօր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

«Ափսոս, որ գնաց Գուգոն, իրա երեսին նայեի՝ ասեի, դուք տղա չկարողացաք դառնալ, դրա համար էլ չեք սիրում տղերքին»,- դիմելով ԱԺ նիստերի դահլիճը լքած ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին՝ ասաց զոհվածի հայրը:

Ռոստոմյանն ասաց, որ ինքն այսօր ԱԺ-ում ներկայացնում է «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրները բացառապես 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած հերոսների ծնողներն են, և իր խոսքը ոչ միայն իր, այլև ՀԿ-ի բոլոր ծնողների անունից է ասում.

«Երբ Գուրգեն Արսենյանը ներկայացնում էր, որ Արցախում 120.000 մարդ կա, բայց այստեղ 3 միլիոն կա. Գուգո՛, ուղիղ քեզ եմ ասում, որովհետև լսում ես, 5000 տղաներն այդ 3 միլիոնի մեջ չէի՞ն, խի՞ տարաք կոտորեցիք, եթե այս քաղաքականությունը պետք է անեիք: Այսինքն՝ հիմա 120.000-ը հայ չեն, 3 միլիոնն են հա՞յ:

Կարդացեք նաև

Այս պարտվողական ու թրքահպատակ մոտեցումը մեզ բերել-հասցրել է այս վիճակին…

Արցախի շրջափակումն ուղիղ կապված է երկրի իշխանությունների վարած արտաքին ու ներքին քաղաքականության հետ: Այսպիսի իշխանություն մենք երբևէ չենք ունեցել, որ բացի այն, որ պարտվել են, նաև երկիրը տանում են կործանման: Նիկոլը պատմության մեջ մնալու է՝ որպես՝ ամենադավաճան չի լինում, թշնամի ղեկավար: Ոնց որ մեր տղաներին դավաճանեց ու սպանդի ենթարկեց, նույն ձևով շարունակում է իր չար գործը: Վերջին դեպքը Ազատ գյուղում՝ 15 զինվորի ողջ-ողջ այրեցին»:

Անդրադառնալով իշխանությունների այն պնդումներին, թե ամեն ինչում նախկիններն են մեղավոր, զոհված զինծառայողի հայրն ասաց.

«Ես էլ եմ կարծում, որ նախկինները մեղավոր էին, մեղավոր են, որ թույլ տվեցին երկրում այսպիսի դավաճաններ աճել, այդքանով իրենք մեղավոր են եղել»:

Արա Ռոստոմյանը խոսեց նաև 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ էին գործադրել զոհվածների ծնողների նկատմամբ.

«Ոչ մի տղա իրեն թույլ չէր տա այդ հրամանը տալ և ոչ մի տղա չէր կանգնի այն հարթակում, որտեղից 5 րոպե առաջ քարշ էին տվել զոհվածների մայրերին: Ուրեմն ձեր ամբողջ թիմում տղա չկա, ով էլ որ համարձակվի որևէ բան ասի, պատրաստ ենք կանգնել իր առաջ և պատասխան տալ:

Բոլոր իշխանությունները հաշվետու են մեր տղաների սպանդի համար, ամեն մեկը՝ իր մասով: Ես նոր ներկայացրեցի, նախկինները մեղավոր են նրանով, որ չտեսնելով՝ իրենց մեջ աճեց նման վիժվածք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս