Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը, ըստ 168.am-ի` ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների, խորհրդակցությունների նպատակով վերադառնում է Հայաստան։
Ռուսաստանը Հայաստանին երկկողմ հարաբերությունները և դրանցում առկա խնդրահարույց հարցերը քննարկելու հարցերի շուրջ խորհրդակցություններ է առաջարկել։ Երկու օր առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձավ ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված, այդ թվում՝ արտաքին դերակատարների հովանավորությամբ։ Այստեղ խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին է եղել։