Ինչի՞ մասին առարկել եւ ի՞նչն է այստեղ վիճելին: Ո՞րն է այն խնդիրը, որ քննարկուեց Պօղոս առաքեալի՝ կորնթացիներին ուղղուած առաջին նամակի 11-րդ գլխի 1-15-րդ համարներին: Վերոյիշեալ 16-րդ համարը, իհարկէ, վերաբերում է նախորդ 1-15-րդ համարներում: Պօղոս առաքեալն այստեղ պարզապէս նշում է, թէ սխալ է հակառակուել ու պնդել այն ամէնի մասին, ինչ որ արդէն նա հաստատում է նախորդ 1-15-րդ համարներում, երբ բացատրում էր եկեղեցում գլխաշոր գործածելու պատճառներն ու կարեւորութիւնը։