Այս իրականության խտացված աբսուրդն այն է, որ հիմա, իշխանությունից բացի, Հայաստանում գրեթե բոլորը նույն իշխանության դեմ մղում են ճիշտ նույն պայքարը, ինչ տասնամյակներ շարունակ մղել են Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական, հանրային, դիվանագիտական ներկայացուցիչների դեմ։ Դա մի կողմից՝ առաջացնում է այն, ինչն անվանում են կոգնիտիվ դիսոնանս, մյուս կողմից՝ անհեթեթ է դարձնում քաղաքական, ինտելեկտուալ պայքարն ինքնին, որովհետև իշխանությունը ընդդիմախոսներին մղում է հայաստանյան իսկ օրակարգում ապացուցել այն, ինչի մասին խոսակցությունն անգամ ծառայում է թշնամական օրակարգերին։