Հայաստանը նրանց պետք է՝ որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի նախկին ազդեցության բազա, Հայաստանը պետք է մաքսիմալ թուլանա, ենթարկվի Թուրքիային ու Ադրբեջանին, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվի Կովկասից, որպեսզի Ռուսաստանը չկարողանա վերադառնալ Հարավային Կովկաս: Ռեգիոնում պետք է ձևավորվի «Սուպեր Թուրքիա» երեք ծովերի վրա՝ հսկայածավալ ռազմական, տնտեսական ու էներգետիկ ռեսուրսներով:
ՀՀ-ն Ադրբեջանի վասալ է, մ«Մենք փաստորեն այլևս անկախ պետություն չենք, հերթով կատարում ենք Ադրբեջանի պահանջները, հաջո՞րդը որն է լինելու»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթին և ՀՀ իշխանությունների քաղաքականությանը։ենք այլևս անկախ պետություն չենք․ Խաչիկյան
«Մեր անվտանգության համակարգը, մեր դիվանագիտությունը փլուզված է: Աշխարհում հիմա մեծ փոփոխություններ են տեղի ունենում. մենք շատ արագ գնում ենք դեպի երկրորդ սառը պատերազմի, որը կարող է նաև տաք պատերազմ լինել, աշխարհում դեռ երկու բևեռներ են ստեղծվում»,- Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով քննարկման ընթացքում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը: