Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Սյունիքի մարզի ուղղությամբ թշնամու կրակահերթերին, հայկական կողմի լռությանը, ՊՆ-ի անգործությանը, այսպես կոչված, «խաղաղության» համաձայնագրի՝ այդպես էլ չստորագրվող տեքստին, ադրբեջանական կողմի նոր նախապայմաններին և վարչախմբի փաստացի համաձայնությանը դրանց։
«Իմ հայրենի Վարդենիսում ամեն օր վայելում ենք խաղաղության կրակոցները և գիշերում ենք խաղաղության կրակոցների տակ։ Այդ պայմաններում հատկապես, այս պահի դրությամբ ահռելի կուտակումներ են Ադրբեջանի կողմից այդ հատվածում և Հայաստանի ու Արցախի սահմանամերձ բոլոր հատվածներում, սա նշանակում է, որ անվտանգային մարտահրավերներն ավելի առաջնային են։