Իրանը նոր հոգևոր առաջնորդ ունի․ Փորձագետների խորհրդի կողմից Այաթոլլա Մոջթաբա Խամենեին ընտրվել է որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդ: Նա նահատակված առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի որդին է:
Երրորդ օրն է՝ Իրան-Իսրայել Միացյալ Նահնագներ պատերազմը շարունակվում է։ Փետրվարի 28-ի վաղ առավոտյանն է Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին հարձակվել Իրանի վրա։
«Կարծում եմ՝ Իրանը լուրջ դիմադրություն ցույց կտա՝ ընդհուպ ռազմական գործողությունների կդիմի։ Իրանի համար Սյունիքը կարմիր գիծ է, իսկ եթե Սյունիքով միջանցքը տալու որոշում լինի Հայաստանի իշխանության կողմից, ապա այս դեպքում պետք է հասկանալ, թե Իրանն ինչ գործիքներով կարող է ազդել այդ որոշման վրա»,- ասաց Բեգլարյանը։
«Ակնհայտ է, որ այդ «միջանցքն», ըստ էության, խաթարելու է հայ-իրանական սահմանը, որն ունի հազարամյակների պատմություն և ըստ էության մեր տարածաշրջանի ամենահին սահմանն է, որը երբևէ գոյություն է ունեցել երկու պետությունների միջև»։
«Ադրբեջանն արդեն չի թաքցնում Իրանի դեմ իր գործողությունները, բացահայտ հանդես է գալիս թշնամաբար՝ Իրանի դեմ, և պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր Իրանի դեմ են գործում, Իրանի հետ հակասող շահեր ունեն: Այսինքն՝ Ադրբեջանը և՛ հարթակ է դառնում ուրիշների համար, և՛ ինքն է առաջատար պետություն՝ հակաիրանական գործողությունների համար»,- ընդգծեց նա: