«Եթե որևէ նոր տեքստ լինի, կհրապարակենք». Նեզալի Բաղդասարյան

Երրորդ օրն է՝ Իրան-Իսրայել Միացյալ Նահնագներ պատերազմը շարունակվում է։ Փետրվարի 28-ի վաղ առավոտյանն է Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին հարձակվել Իրանի վրա։

Երեկ վաղ առավոտյան ISNA գործակալությունը հայտնեց, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զոհվել է։

Ավելի վաղ Fars գործակալությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ընտանիքից զոհվել են նրա դուստրը, փեսան, թոռը և մեկ նեևաստիկը։

Մարտի 1-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական էջում հայտարարել է «պատմության ամենահերոսական մարդկանցից մեկի»՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին։ Այդ ընթացքում Tasnim գործակալությունը պնդել է, որ գերագույն առաջնորդը շարունակում է ղեկավարել մարտական գործողությունները օպերատիվ շտաբից։

Կարդացեք նաև

Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարները, Թուրքիայի արտգործնախարարը ցավկացակն ուղերձ է հղել Իրանի նախագահին՝ հոգևոր առաջնորդի զոհվելու առիթով։

168.am-ը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ Նիկոլ Փաշինյանը ցավակացական հեռագիր հղելո՞ւ է Իրանի նախագահին։

«Երեկ ԱԽ նիստից հետո հայտարարության տեքստ է եղել, որում նաև ցավակցություն կա։ Եթե որևէ նոր տեքստ լինի, կհրապարակենք»,- ասաց Բաղդասարյանը։

Նշենք, որ Անվտանգության խորհրդի նիստը տեղի է ունեցել մարտի 1-ին, որի ժամանակ ինչպես նշված է պաշտոնկան հաղորդագրությունում՝ Նիկոլ Փաշինյանը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։ Նիստի մասնակիցները խորը ափսոսանք են հայտնել ցավալի զարգացումների վերաբերյալ, իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս