«Հայաստանում առանց արմատական ընդդիմության հնարավոր չէ ու չի կարող լինել իշխանափոխություն»։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով իշխանությունների, մերձիշխանական անձանց, կուսակցությունների, արևմտամետ և հակառուսական շրջանակնների կողմից արմատական ընդդիմությանը թիրախավորելը, նրանց կողմից տարածվող այն լոզունգները, թե Հայաստանում հնարավոր է հասնել իշխանափոխության միայն այն դեպքում, եթե նախկին իշխանությունները և նրանց […]
«Հայաստանի այս իշխանությունը քաղաքականություն չի վարում. չկա՛ քաղաքականություն, այս մարդիկ զբաղված են ընդամենն իշխանությունը պահելու խնդրով, որովհետև այդ իշխանությունն իրենց գոյության երաշխիքն է։ Դա է պատճառը, որ իրենց հետաքրքիր չէ, որ Ադրբեջանն այսօր զորավարժություններ է անում «Լեռնային և քաղաքային մարտեր» խորագրով, իրենց հետաքրքիր չէ այն, որ Թուրքիայի Գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաները գնում են Ադրբեջան»:
Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի կողմից հիմա անցկացվող ցանկացած ընտրություն «Արցախը տանք՝ լավ ապրենք» անբարոյական թեզի ստուգատես է, հետևաբար ընդդիմությունը՝ հանրության հետ համարժեք աշխատանքի տեխնոլոգիաներով, կարող է տապալել արցախավաճառությունը Երևանում լեգիտիմացնելու ջանքերը։