Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել ոչ թե միայն վրանը հեռացնել, այլ պայքարը շարունակել այլ ձևաչափով: Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
«Թե ինչ արձագանք այս միջադեպը կունենա ՀՀ իշխանությունների կողմից. տրամաբանությունը հուշում է, որ կարող է վաղն Ադրբեջանը սահմանային այս կամ այն ուղղությամբ կրակոցներ հնչեցնի, և իշխանության մի ներկայացուցիչ ասի՝ Մոսկվայում այսպիսի բան արեցիք, հիմա մեր սահմանին կրակում են: Կհիշեք՝ հրապարակում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշի այրման հետ կապված՝ հենց Փաշինյանի կողմից նման հայտարարություններ հնչեցին, գրեթե վստահ եմ, որ նման կարգի մի բան էլ այս դեպքում է տեղի ունենալու: Առնվազն, չեզոք են իրենց պահելու, մինչև որ հարմար իրավիճակ լինի և նման կարգի հայտարարություններ անեն»
Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները հակահայ ձևակերպումներով փորձել են լարել իրավիճակը, սակայան, հայկական կողմից ստացել են համարժեք պատասխան։
Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները միջադեպ են հրահրել, որին հայկական կողմից ստացել են համարժեք պատասխան։
Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիում, որի շրջանակներում հրավիրված են՝ ինչպես նախկին Սովետական Միության հանրապետությունների տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր «Եդինայա Ռոսիա»-ի հետ համագործակցում են, այնպես էլ՝ նախկին ԽՍՀՄ-ից դուրս՝ մի քանի տասնյակ երկրների։ Հայաստանից սիմպոզիումին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ)՝ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Դերզյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ)՝ Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը։
«Աջակցություն արցախցիներին. Արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկման ժամանակ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրեց՝ բարեգործական հիմնադրամի աշխատակազմը Գագիկ Ծառուկյանից ստացել է հանձնարարություն՝ ուսումնասիրել, թե առաջնային փուլում ինչի անհրաժեշտություն կա և աջակցության ծրագրերը թիրախային ինչ ուղղություններով պետք է իրականացնել։
«Հայրենի՞ք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկման ընթացքում ԲՀԿ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, «կադաստրի թղթի» մասին հայտարարություններին և շահարկումներին, նկատեց՝ դա նախ և առաջ՝ վիրավորական է բանական ու գիտակից մարդկանց համար: