Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է ազգի հոգևոր առաջնորդ. նա իրեն դրել է կաթողիկոսի տեղն այնպես, ինչպես դրել էր սպարապետի, Հռոմի պապի կամ համաճարակաբանի տեղ։ Փաշինյանն իսկապես կարծում է, թե այն ճառերը, որոնք ինքն է կարդում, շատ ավելի կարևոր են, քան Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը, հետևապես, Ամանորին Վեհափառի ուղերձը եթեր չհեռարձակելը ես դիտարկում եմ ոչ այնքան՝ իշխանություն-եկեղեցի պայքարի, այլ Փաշինյան անձի՝ հերթական ոչ հոգեպես հավասարակշիռ պահվածքի համատեքստում։