«Ակնհայտ է, որ թշնամու հաջորդ քայլը լինելու է Նախիջևանից՝ Երասխ, վատագույն դեպքում Սոթքից մտնելու են՝ Վարդենիսը կտրեն, մտնեն Ջերմուկ ու հասնեն Երասխ՝ Հայաստանը գցելով շրջափակման մեջ»։
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում առաջ քաշած թեզերի մեջ խորանալու կամ բովանդակային ինչ-որ վերլուծություններ անելու իմաստ չկա։ Սակայն կարիք կա ընդհանուր երևույթին անդրադառնալու։