«Արտաքին պատվեր, այո՛, կա, և դրանք ապացուցվում են այն գործընթացներով, որոնք արվում են այս իշխանությունների կողմից։ Եվ եթե Դուք նշում եք Երևան-Գյումրի սահմանային ճանապարհի շինարարությունը (Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման ճանապարհի,- հեղ.), չպետք է մոռանալ նաև Մաստարայի սահմանային անցակետի կառուցումը, որը շատ արագ տեմպերով տեղի ունեցավ, և, ըստ էության, հիմա մենք ունենք շատ լավ կահավորված սահմանային մաքսային անցակետ։ Դա կապված էր Թուրքիայի հետ ձեռք բերված նախնական համաձայնության հետ, որ իբր երրորդ երկրների դիվանագետներն ազատ ելումուտ ունենան»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանն է։