5 տարի առաջ այս օրերին սկսվեցին հուլիսյան մարտերը: Այսօր ռազմական էքսկուրս ենք կատարել որոշ փաստերի հետքերով՝ ի՞նչ կար հուլիսյան մարտերից առաջ, հուլիսյան մարտերի օրերին և հուլիսյան մարտերից անմիջապես հետո, արդյո՞ք լայնածավալ մոտալուտ պատերազմ կանխատեսվում էր, ինչը տեղի ունեցավ ամիսներ հետո:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություն է մտցվելու, և համաձայն ներկայացված նախագծի՝ Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար հանրապետության նախարարների կաբինետը ենթարկվելու է ոչ թե Գերագույն մեջլիսին, այլ Ադրբեջանի նախագահին՝ իր աշխատանքի կարգը համաձայնեցնելով հենց նրա հետ:
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, և նրա ելույթի ժամանակ, բնականաբար, անդրադարձ չի եղել Սարդարապատի ճակատամարտին, հայկական զորքի հերոսական կռվին, հաղթանակին և թուրքական զորքի փախուստին ու պարտությանը:
Հոկտեմբերի 23-25-ը թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժություններ են անցկացվելու մի քանի ուղղություններով ու վայրերում, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողությանն անցած արցախյան տարածքներում:
2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ստորագրել էին «Շուշիի հռչակագիրը»՝ այն անվանելով պատմական փաստաթուղթ, որն «օրինականացրեց» երկու երկրների դաշնակցային հարաբերությունները:
«Թուրքերի հիմնական նպատակը թուրքախոս ամբողջ աշխարհը միավորելն է: Ժամանակաշրջանը բարենպաստ է իրենց համար. աշխարհի նոր բաժանում է տեղի ունենում, և իրենք նպատակաուղղված փորձում են իրենց խնդիրները լուծել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:
Դեկտեմբերի 5-ին՝ «Եղբայրական բռունցք» կարգախոսով Թուրքիան և Ադրբեջանն Իրանին մոտ սահմանին լայնածավալ զորավարժություններ են սկսել՝ Բաքվի, Աստարայի, Ջրականի և Իմիշլիի շրջաններում։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններն Իրանի սահմանին կամ Իրանին մոտ սահմանի ամբողջ երկայնքով առաջին անգամ է տեղի ունենում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ արևելագիտության դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Իրանի սահմանին մեկնարկած զորավարժությունները համարեց մեծ պատերազմի նախերգանք, մեծ պատերազմի, որի համար Հայաստանը կդառնա թատերաբեմ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու, «Հայկական նախագծի» համահիմնադիր և «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները դիտարկեց ոչ թե ընդդեմ Իրանի, այլ ընդդեմ Հայաստանի նախապատրաստվող ռազմական գործողությունների համատեքստում։