Թուրքիան և Հայաստանը պայմանավորվել են թույլատրել ուղիղ երկկողմ ցամաքային առևտուրը Վրաստանի տարածքով՝ հրաժարվելով տասնամյակներ շարունակ գործող քվազիէքսպորտի մեխանիզմից, գրում է Al-Monitor-ը
Առաջիկայում Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի են ունենալու երկու խոշոր իրադարձություններ, որոնք առաջին հայացքից աղերս չունեն, բայց կապված են դիալեկտիկական կապով: Նույն այն դիալեկտիկայով, որով այդ երկու իրադարձությունները կապված են ամիսներ հետո կայանալիք կենսական մեկ այլ միջոցառման հետ:
Սամվել Կարապետյանն իրենից ուժ է ներկայացնում, սրանք վախենում են։ Կողքի հարևանի՝ Վրաստանի տարբերակը տեսեք, Իվանիշվիլիի, իրենք շատ են վախենում։ Իրենք պետք է հասկանան, որ իրենց գնալու ժամանակն արդեն սկսվել է, ինչ ուզում է անեն, հայ ժողովրդի մեծամասնությունը հասկացել է, թե իրենք ովքեր են։ Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազմիցս նման իրավիճակում է հայտնվել ու դուրս է եկել։
Ադրբեջանի արտգործնախարարն օրերս Աբու Դաբիում կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության ու ականապատ տարածքների քարտեզների մասին։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի հետ հանդիպմանը Բայրամովն ասել է, որ ՀՀ Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ», պնդելով, որ Հայաստանի տրամադրած «ականապատ տարածքների քարտեզները ճշգրիտ չեն»։
«Ազգովի հայտնվել ենք մի տեղապտույտի մեջ, որը մեզ տանում է դեպի կործանում: Կողքից կարող է թվալ, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը զազրախոսում է, բայց իրականում նա շատ լրջորեն, հավասարակշռված և ճշգրիտ իրականացնում է իր առջև դրված ծրագրերը և նրա զազրախոսությունները նույնպես այդ սցենարի մաս են կազմում»:
«Այսօրվա վիճակում ես գիտեմ՝ ինչ տրամադրություններ են Սփյուռքում. Սփյուռքն ապշած է՝ ինչ է կատարվում Հայաստանում, և արդեն ուզում է մի կողմ քաշվել, որովհետև չի հասկանում՝ ինչ անի: Մենք պետք է այդ վիճակը փոխենք, դա մեզ համար կործանարար է: Պետք է ստեղծենք այն վիճակը, որ նորից ներգաղթ լինի: Դա անհնար բան չէ: Նոր բան պետք է սկսենք և ամբողջ ազգով»: