«Տեղի ունեցավ այն, որ մենք վերադառնում ենք հին ժամանակներ ու ունենում ենք խնդրահարույց ընտրություններ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունների, դրա արդյունքների և ԲՀԿ-ի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման մասին։
«Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններից հետո ընտրվեց համայնքի ղեկավար, և կարծես թե աշխատանքը պետք է ընթանար բնականոն հունով։ Չնայած կային կանխատեսումներ, որ իշխանությունն ապօրինի կերպով կփորձի մանդատները գողանալ ընդդիմադիրներից, որպեսզի Գյումրիում էլ զավթի իշխանությունը։ Դրա ծիծեռնակները կարծես թե կան»,- այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։