Այսօր ունենք ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար, որը լինելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, առանց վարանելու առաջ է տանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը և պաշտպանական քաղաքականությունը, բանակի կառավարումն իրականացնում կամ բանակում բարեփոխումներ անում Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանության շրջանակում: Սակայն կա սահման. չպետք է ՊՆ փորձառու պաշտոնյաների ձեռքին տալ փաշինյանական «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, որ նա այն ներկայացնի իր օտարերկրյա գործընկերներին:
Իսկ դրոշ վառելու արարողությունը բողոքի ակցիա էր, մեսիջ՝ ուղղված իրեն, թշնամական երկրներին և աշխարհին առ այն, որ Նիկոլ Փաշինյանը չի՛ ներկայացնում ամբողջ հայ ժողովրդին, որ ոչ բոլորն են նրա ու նրա քաղաքական թիմի, շրջապատի պես մտածում: