Փետրվարի 6-ին լրագրողները ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին հիշեցրին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է, ինչը ենթադրում է նաև ուժի կիրառում, եթե դիվանագիտական ճանապարհով հարցը չլուծվի: Այսինքն, եթե Հայաստանի վրա հարձակում լինի, Իրանի արձագանքն ինչպիսի՞ն կլինի, հնարավո՞ր է ռազմական միջամտություն: