«Նիկոլ Փաշինյանն իր այդ հայտարարությամբ ազատ արձակեց Ադրբեջանի ձեռքերը՝ գնալ հանցագործությունների, էթնիկ զտման հիմքեր տվեց Ադրբեջանին։ Փաշինյանն իր ձախողված քաղաքականությունն արդարացնելու համար ամեն ինչ արել է և շարունակում է անել։ Ադրբեջանն Արցախում իրականացրել է էթնոցիդ, ցեղասպանությունը միայն կյանքից զրկելը չէ, Ադրբեջանը մեզ զրկել է նաև մեր հայրենիքից, մեր մշակութային հուշարձաններից»։
Հայրենիքի կորստից հետո մենք կորցնում ենք մեր ինքնության կարևորագույն բաղադրատարրերից մեկը՝ մշակութային ժառանգությունը, լինի նյութական թե ոչ նյութական։ Իսկապես, Արցախի Հանրապետության օկուպացումից հետո մեր հայկական մշակութային ժառանգության մի զգալի հատվածը փաստորեն գտնվում է կորսման եզրին։