Այս իշխանությունը ոչ միայն նյութական ու բարոյական մեծ վնասներ է հասցրել երկրին, այլև, իր քաղաքական հետաքրքրություններից դրդված՝ Հայաստանը մտցրել է խոշոր տուգանքներ վճարելու սպառնալիքի տակ։
Պետական եկամուտների կոմիտեն վերջերս հրապարակեց անցած տարվա խոշոր հարկատուների ցանկը։ Մինչ իշխանությունները հպարտանում են տնտեսության բարձր ու համաշխարհային մակարդակի աճերով, այս ցանկը ցույց է տալիս մեր տնտեսության խղճուկ վիճակը։ Արտաքուստ խոշորների կողմից բյուջե վճարված հարկերն ավելացել են, բայց ավելացել են ոչ ամենևին տնտեսության, մասնավորապես՝ տնտեսության արտադրական հատվածի վճարած հարկերի հաշվին։
Դոլարի ու եվրոյի արժեզրկումից տուժում է նաև տուրիզմը, կառուցապատումը, երկրի ներդրումային գրավչությունը և այլն: Եթե կառավարությունն ինչ-որ կերպ պիտի օժանդակի տարադրամի աժեզրկման հետևանքները տնտեսության մասնակիցների վրա թուլացնելու գործին, ապա դա պետք է անի բոլորի և ոչ միայն՝ ՏՏ-ի նկատմամբ։ Հատկապես որ, առանձին ոլորտներում կորուստներն ավելի մեծ են, քան միայն տարադրամի արժեզրկման ազդեցությունն է։