Տպավորություն ունեմ, որ հատուկ ընտրված անձինքն ամեն ինչ անում են Հայաստանի համար կարևոր ռազմական գնումների թեման տանել աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ: Եթե նույն այս գնումները լիներ մեկ այլ՝ կանխատեսելի իշխանությունների պարագայում և թեման սուր ընկալող սուբյեկտների հետ ճիշտ ու անկեղծ հարաբերություններ լիներ, ապա թեման այս ծավալի շահարկումների չէր ենթարկվի: