«Բլոկադայի պայմաններում ձմռան էինք պատրաստվում, ոչ մի ձևով չէինք պատկերացնում, որ պատերազմ կլինի, կամ դուրս կգանք, ոչ մեկի մտքով չի անցել»։
«Անասնակերի հետ կապված խնդիրներ են առաջացել, անասնակերը սպառված է, նկատի ունեմ խոզի կերը, սակայն այդ հարցը պետնախարարի մակարդակով բարձրացված է, հուսանք՝ վաղը կլուծվի։ Մանկական կեր չկար, Կարմիր խաչի միջոցով այն հասցվեց գյուղ։ Պայմանավորվել ենք նաև, որ վաղը պետք է Կարմիր խաչից գան գյուղ, քննարկենք, որպեսզի ամենանհրաժեշտ սնունդը կարողանան հասցնել Եղցահող համայնք»,- նշեց Արտակ Հակոբյանը։
«Մեր ղեկավարությունը, ճիշտ է՝ ասում են, թե ոչ մի բան չեն անի, բայց ես, արդեն երրորդ-չորրորդ կռիվն է, որ տեսել եմ. ես ուղղակի խնդրում եմ՝ էդ հարցին շուտ լուծում տան, էդ ճանապարհի բերանից իրենց հանեն-տանեն որտեղ պետք է՝ կանգնեցնեն»,- հավելեց նա:
«Եղցահողում կրակոցներ չեն եղել. ֆեյսբուքյան էջերում չգիտեմ՝ ինչ տեղեկություններ են, լրիվ անհամապատասխան են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը: