Եղցահողում կրակոցներ չեն եղել. Համայնքի ղեկավար

«Եղցահողում կրակոցներ չեն եղել. ֆեյսբուքյան էջերում չգիտեմ՝ ինչ տեղեկություններ են, լրիվ անհամապատասխան են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը:

Նա հավելեց, որ ադրբեջանցիներն իրենց դիրքերն են ամրացրել իրենց վարչական տարածքում, բայց Եղցահողի վարչական տարածքում կրակոցներ չեն եղել: Համայնքի ղեկավարը վստահեցրեց՝ բնակիչներն իրենց տեղերում են, չեն հուսահատվում:

Հիշեցնենք, որ տելեգրամյան մի քանի ալիքներ հայտնել էին, որ մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում, որ լարված իրավիճակ է Եղցահող գյուղի ուղղությամբ:

Ավելի ուշ Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով ունենք մեկ զոհ, 8 վիրավոր։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031