Օրինակ վերցնենք նավաստիներից, երբ փոթորիկ է բարձրանում, նրանք պայքարում են ալիքների դեմ՝ սպասելով հանգիստ եղանակի, իսկ երբ խաղաղ է ծովը, նրանք պատրաստվում են փոթորկի: Նրանք միշտ զգոն են, որպեսզի հանկարծահաս փոթորիկը նրանց անպատրաստ չգտնի և նավը չխորտակի: Այդպես պետք է վարվել, երբ փորձություն ու դժվարին իրավիճակ է, Աստծուց ակնկալենք թեթևացում և օգնություն, որպեսզի մեզ չընկճի այն միտքը, թե այլևս փրկության հույս չկա»: