Այս մարդիկ եկած օրվանից պառակտում են հասարակությունը, պարտություն են քարոզում, իրենց համար նվաստ լինելը, պարտված լինելը հոգեվիճակ է։ Իրենք մտել են մի գործընթացի մեջ ու չեն պատկերացնում թուրք-ադրբեջանական սպառնալիքի ողբերգական բնույթը, որևէ բանով չեն հակազդում, որովհետև կամք ու գիտակցում չունեն դրա համար։