Նաիրյան երկաթե վրեժի գաղափարը, բնականաբար, նպատակայնորեն անտեսվում է «կրթողների», գրականագետների և «գրականագետների» կողմից, քանի որ չի բխում «Խաղաղության դարաշրջանի» տրամաբանությունից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը հոգեբան Կարինե Նալչաջյանն է։
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանն այսօր ԱԳՆ շենքի մոտ ՀՀԿ երիտասարդների կողմից իրականացրած ակցիայի ընթացքում հայտարարեց՝ ԱԳՆ շենքում նստած մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց անգործությունն ու դավաճանությունը միշտ մատնանշվելու է։
«Այն ակնկալիքը չունենք, որ այս ակցիայից հետո ճանապարհը բացվելու է, բոլոր խնդիրները լուծվելու են, բայց այս ակցիան, բողոքի ձայն բարձրացնելը առնվազն անհրաժեշտություն է: Արցախը շուրջ 7 ամիս է՝ գտնվում է շրջափակման մեջ, իսկ վերջին 10 օրվա ընթացքում տոտալ շրջափակման մեջ է, կա դեղորայքի, սնունդի խնդիր և իրականում մարդիկ կանգնած են էթնիկ զտման և ցեղասպանության առջև»։