Բաքվում մեր գերիները ԱԳՆ-ի շենքում նստածների պատճառով են. Աշոտ Անդրեասյան

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանն այսօր ԱԳՆ շենքի մոտ ՀՀԿ երիտասարդների կողմից իրականացրած ակցիայի ընթացքում հայտարարեց՝ ԱԳՆ շենքում նստած մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց անգործությունն ու դավաճանությունը միշտ մատնանշվելու է։

«Այսօր լրանում է Արցախյան շարժման 36-րդ տարին։ 36 տարի առաջ այս օրը մեզանից ավելի երիտասարդ սերունդը սկիզբ դրեց հաղթանակների, հողերի ազատագրման, իսկ այս շենքում նստած դավաճաններն աշխատավարձ են ստանում՝ իրենց գլխավոր դավաճանի հետ միասին, ու մսխում են մեր երկիրը։  Հանրապետականները բազմիցս ասել են, որ այս շենքում նստած մարդկանց պատճառով Հայաստանը ոչ թե բանակցային սեղանների շուրջ է, այլ վրան։ Մենք բանակցային կողմ չենք, նվեր ենք այն բոլոր պետություններին, որոնք հիմա օգտվում են մեզնից։

Բաքվում Արցախի նախագահները և մնացած պաշտոնյաները, ովքեր գերի են, կրկին այս շենքում նստած մարդկանց անգործության արդյունքում է»,- նշեց Աշոտ Անդրեասյանը։

Նա հիշեցրեց՝ երբ Արցախը կապիտուլացվում էր, ՀՀ իշխանությունները լացակումած ձայնով ասում էին, որ արցախցի եղբայրներին ոչնչով չենք կարող օգնել։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս