Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը միանշանակ բացասաբար է ազդելու Հայաստանում ներդրումային միջավայրի վրա. այդ նախագիծն աբսուրդ է, որովհետև մեզ նման փոքր երկրները հակառակի կարիքն ունեն՝ ներդրումները խթանելու համար, հետևապես՝պատահական չէր, որ նախորդ իշխանությունների օրոք ամեն բան արվել է խախտումը վերացրած տնտեսվարողին քրեական պատասխանատվության չենթարկելու, կալանքի չտանելու համար, ինչը ճիշտ մոտեցում էր։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, որով առաջարկվում է 10 մլն դրամ և ավելի խախտում արած տնտեսվարողին կալանավորել 3 տարով։ Նախագիծը դրվել է e-draft կայքում հանրային քննարկման՝ մինչև օգոստոսի 23-ը։