Վարչապետի աշխատակազմն օրերս հերթական գնումն է կատարել՝ «գնում չկատարելով»․ 2018 թվականից ներմուծված՝ «գնում չհանդիսացող ծախս» ընթացակարգով աշխատակազմը 58 միլիոն 522.500 դրամ է ուղղել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին։ Ծախսը դարձյալ վերաբերում է «ՍանիՏեքի»՝ արբիտրաժային տրիբունալ հասած գործին։
«Այս իշխանությունից որևէ սպասելիք չունեմ. էս տգետներից, էս փնթիներից»,- ասուլիսի ժամանակ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով նախաքննական, դատաքննական, ինչպես նաև դրանց զուգահեռ գործընթացներին անդրադառնալով՝ նշեց հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը: