Առօրյա հոգսերը, սթրեսային աշխատանքը, էմոցիոնալությունն ազդում են մարսողական համակարգի վրա, իսկ նստակյաց ապրելակերպը մեծ ազդեցություն ունի։ Ամբողջ օրը համակարգչի առջև նստած աշխատող մարդկանց մոտ, իրոք, շատ են մարսողական սիմպտոմները, հատկապես փքվածությունը, որովհետև մեր աղիները, օրգանիզմն ամբողջությամբ շարժում սիրում է։ Երբ մենք նստած նք, կոպիտ ասած՝ մեր աղիներն էլ են նստում, իսկ երբ մի փոքր քայլում ենք, աղիների աշխատանքը ևս ատիվանում է։
Գաստրոէնտերոլոգ Ալիյա Ուսեեւան պատմել է, թե ինչպես պետք է գրասենյակային աշխատողները սնվեն։ Նրա առաջարկությունները տրամադրվում են Healthy Nutrition պորտալի կողմից:
Գաստրոէնտերոլոգ Ելենա Տյուլպինան ասել է, որ ռիբոֆլավինը կամ վիտամին B2-ն ապահովում է մաշկի և մազերի առողջությունը։ Այն նաև կանխում է օրգանիզմի ծերացումը:
Շաքարավազի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար, ասել է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա Ufatime.ru-ի հետ զրույցում նշել է առողջության համար ամենավնասակար մթերքը։
Առավոտյան մեկ բաժակ ջուր խմելը պետք է դառնա ձեր ապրելակերպի մի մասը, ասում է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա նշել է առավոտյան ջուր խմելու չորս կարևոր պատճառ:
Սննդաբան, գաստրոէնտերոլոգ, խոհարարական բլոգեր Նուրիա Դիանովան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում թվարկել է, թե աղցանների որ սոուսներին պետք է նախապատվություն տալ, և որքան կարելի է պահել պատրաստի ուտեստը:
Գաստրոէնտերոլոգ Անդրեյ Խարիտոնովը KP.RU-ի հետ զրույցում ցրել է դատարկ ստամոքսին սուրճի վտանգավորության մասին առասպելը։ Նա նաև նշել է, որ թթու պտուղները չեն վնասում մարսողությունը, քանի որ ստամոքսի լորձաթաղանթը հարմարեցված է նյութերի լայն տեսականու։
Անհնար է մաքրել լյարդը տոքսիններից՝ օգտագործելով դետոքս դիետաներ կամ սննդային հավելումներ, ասել է գաստրոէնտերոլոգ Անաստասիա Ֆեկլիստովան։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում ցրել է առողջությունը բարելավելու մասին տարածված միֆը։
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում, Gazeta.ru-ին ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենյա Մելնիկովան։
Կարագը մարդու առողջության համար օգտակար բազմաթիվ տարրեր է պարունակում, ասել է գաստրոէնտերոլոգ Անաստասիա Տիմոշչենկոն։ Միաժամանակ News.ru-ի հետ զրույցում նա կոչ է արել մարդկանց զգուշությամբ օգտագործել այս մթերքը։
Այրոցը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ուստի կարևոր է խորհրդակցել բժշկի հետ՝ ճշգրիտ ախտորոշում կատարելու և արդյունավետ թերապիա որոշելու համար՝ սննդային ուղղումից մինչև դեղորայքային թերապիա: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է էնդոսկոպիստ, գաստրոէնտերոլոգ, սննդաբան Անաստասիա Չիժիկովան։
Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է, որը կարող է առաջանալ հանկարծակի կամ աստիճանաբար։ ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գաստրոէնտերոլոգ Նինա Մուրադյանի հետ զրույցում փորձել ենք պարզել, թե որոնք են գաստրիտի կամ «изжога»-ի առաջացման պատճառները, ինչպե՞ս կարելի է դրանից խուսափել և ամենակարևորը՝ ինչպե՞ս կարելի է բուժել: – Ի՞նչ է գաստրիտը և ո՞ր դեպքում է […]
Սթրեսը այրոցի հիմնական պատճառներից մեկն է։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է INVITRO-Voronezh-ի գաստրոէնտերոլոգ Միլանա Խալիլը։
Գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը թվարկել է եղինջի օգտակար հատկությունները մարդու օրգանիզմի համար։ Ըստ մասնագետի՝ ուտելի մոլախոտին արժեք է տալիս K վիտամինը, 100 գրամ եղինջի մեջ կարող է լինել մինչև 500 միկրոգրամ այս նյութից։
Ծխելը չափազանց վատ սովորություն է, իսկ ամռանը դրա բացասական ազդեցությունը միայն ավելանում է։ Թերապևտ, գաստրոէնտերոլոգ Շոթա Կալանդիան «Իզվեստիա»-ին պատմել է շոգին ծխելու վտանգների մասին:
Բակտերիալ տոքսիններ պարունակող անորակ միս ուտելը հանգեցնում է սննդային թունավորման։ Այս մասին Газета.Ru-ին ասել է «Մեդիցինա» ԲԲԸ-ի գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Ներոնովը:
Խոլոդեցը Ռուսաստանում հայտնի ուտեստ է, որը սովորաբար սեղանի շուրջ մատուցում են բազմաթիվ տոների ժամանակ։ Ենթադրվում է, որ այս սնունդը լավ է ոսկորների և հոդերի համար, սակայն այդ տվյալները գիտական հաստատում չունեն: Այս մասին «Իզվեստիային» ասել է գաստրոէնտերոլոգ, Gemotest լաբորատորիայի փորձագետ Եկատերինա Քաշուխը։