Հայ-ադրբեջանական սահմանին ժամանակավոր անդորր է՝ մեծ փոթորկից առաջ։ Ադրբեջանական բոլոր առաջխաղացումներն ու դիրքային բարելավումները ՀՀ ինքնիշխան տարածքում, ըստ էության, ռազմական պլացդարմներ են Հայաստանի դեմ հետագա ագրեսիան զարգացնելու նպատակով։
«Արցախահայերի համար Վրթանես սրբազանն այլևս չի կարող լինել Արցախի թեմի առաջնորդ, նա արցախահայերի հոգևոր առաջնորդը չէ։ Նա տեսել է, թե արցախահայերն ինչպես են պայքարել, ինչ զրկանքների են ենթարկվել, բայց այդ ամենից հետո գնացել ու մտել է Նիկոլ Փաշինյանի ստվերի տակ։ Դրա համար նա այլևս մեր առաջնորդը չէ, բոլորիս մոտ մեկ հարց կա՝ ինչո՞ւ, ի՞նչ է ստանում դրա փոխարեն։ Ամոթ է, երբ այդ մարդկանց քայլերից հետո մենք նրանց եպիսկոպոս կամ սրբազան ենք ասում, նա գոնե պետք է մեր զոհերի հիշատակը հարգեր ու այդ քայլին չգնար»,- հավելեց մեր զրուցակիցը։