Վերջին շրջանում որոշ մերձավորարևելյան և այլ արտասահմանյան լրատվամիջոցներ նշում են պաշտոնական Բաքվի ջանքերի ակտիվացումը` ուղղված իսրայելա-թուրքական հարաբերությունների կայունացման ուղիների որոնմանը, որոնք նկատելիորեն սրվել են անցած շաբաթ:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը շարունակվում է ավելի քան մեկ ամիս: Այս ոչ լեգիտիմ ռազմական գործողությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ վերջին տարիներին աշխարհում արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը չափազանց փոխվել է: Եթե համեմատաբար վերջերս աշխարհը, այնուամենայնիվ, հենվում էր միջազգային պայմանագրերի և միջազգային կանոնների վրա, ապա վերջին տարիներին ամեն ինչ շրջվել է։ Ուժը դարձավ օրենք։