Ամիսներ շարունակվող դադարից հետո՝ վաղը Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։
Օրերս ՀՀ ԱԺ-ում ԱԳ նախարարության 2023 թվականի բյուջեի կատարողականի թեժ դրվագներով քննարկման ժամանակ հանկարծակիորեն պարզվեց, որ Թուրքիան իբրև թե չունի որևէ պահանջ ՀՀ-ից։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փորձելով գովաբանել Թուրքիային և հայ-թուրքական անպտուղ, երկար դադարներով բանակցային գործընթացը, կարելի է ասել, պաշտպանել Թուրքիայի իշխանություններին հայաստանյան ընդդիմությունից, հայտարարել է, թե Թուրքիայի կողմից պահանջներ չկան իրենց ուղղված։
Սա չափազանց ուշագրավ իրավիճակ է, որն արտացոլում է հարաբերությունների արատավոր բնույթը, որը զուրկ է հարաբերությունների տարրական կանոններից։ Ընկալումն այն է, որ հարաբերվում են թելադրանքի, պահանջատիրության դիրքերից այն դեպքում, երբ Հայաստանի կողմից բոլոր քայլերն արվել են, սակայն այդ պահանջներն անընդհատ փոխվում են։ Ուստի հիմա էլ ցանկանում են հայ-թուրքական սահմանի բացման հարցով ճնշել և կառավարել ՀՀ արտաքին հարաբերությունները։
Վերադարձրեք հորս. իմ հայրը հանցագործ չէ. «Այն, ինչ ներկայացրել է Ադրբեջանի ղեկավարությունը, դատախազությունը, ամենը կեղծ է: Նկարները, որոնք համացանցում վերջերս տարածվել են, դարձյալ որևէ կապ չունեն հորս հետ. չգիտեմ՝ ում նկարներն են տեղադրում»,- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Կարմիր խաչի ավտոմեքենայից ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը:կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր