Մի անգամ արևը երազում տեսավ, որ ինչպես միշտ ծագեց՝ մարդկանց լուսավորելու: Իսկ նրանք չուրախացան: Նրանցից ոմանք անուշ-անուշ քնած էին: Մյուսները նախընտրում էին գիշերվա քողի տակ իրենց մութ գործերն անել: Իսկ երրորդներն ուղղակի ամաչեցին, որ լույսի ներքո բացահայտվեցին խավարում կատարած իրենց գործերը…