168.am-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը խոսելով «Լաչինի միջա՞նցք», թե՞ «Բերձորի ճանապարհ» եզրույթների վերաբերյալ առկա տարձայնությունների մասին, բացատրեց՝ երկար տարիների ընթացքում լեզվամտածողության մեջ պատկերներ են ստեղծվել «Լաչինի միջանցք» արտահայտության վերաբերյալ։ Կան խմբեր, որոնք մեղադրում են «Լաչինի միջանցք» ասողներին՝ հայտարարելով, թե Բերձորի միջանցք է։