Կառավարության վերջին նիստին Փաշինյանի պոռթկումն Արցախի պետական ինստիտուտների հասցեին և դրան հետևած իշխանամերձ տեղեկատվական գրոհը սպասելի էին։ Արցախի նախագահի հարցազրույցը ֆրանսիական լրատվականին ընդամենը առիթ էր, թրիգեր՝ վաղուց կուտակած մաղձը, որն արտահայտվում էր մինչև նիկոլական զեղումն Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին տարբեր սկանդալների մեջ ներքաշելով։ Նիկոլի հիմնավորումները, թե՝ «Հայաստանում պիտի լինի ընդամենը մեկ կառավարություն», գրեթե ինչպես միշտ՝ քննադատության […]
«Աշխարհի հայեր, եկեք, արդեն պետություն ենք դառնում։ Վերջապես, մենք ուզում ենք պետություն դառնալ… եկեք հզորացրեք՝ ի հեճուկս ցանկացած թշնամու, որ այլևս չհամարձակվեն մեր նկատմամբ ինչ-որ բաներ մտածեն»,- ասաց նա։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը լոնդոնաբնակ վերլուծաբան, Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով փորձագետ Լիլիթ Գևորգյանն է։
168.am-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանն ասաց, որ իր համար անհասկանալի են իշխանությունների մեկնաբանությունները ՀՀ-ում Արցախի պետական ինստիտուտները պահպանելու վերաբերյալ, քանի որ Հայաստանի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը հենց օրվա իշխանությունն է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համար մերժելի է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը, թե Արցախի պետական ինստիտուտները պահպանելն անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար: Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ սա ՀՀ գործող իշխանության կողմից տարվող ազգակործան քաղաքականության շարունակությունն է:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Դավիթ Անանյանն է: