Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել է և իրականացնում է հսկիչ անցակետեր տեղադրելու աշխատանքներ։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, կտրվել է կապը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի հետ։ Մաքսակետեր դնելուց հետո, […]
Երեկվա դրությամբ Արցախի Հանրապետության 13 երեխա գտնվում են «Արևիկ» բուժմիավորումում՝ վերակենդանացման և նորածնային բաժանմունքներում։
Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակելու արդյունքում Արցախում գտնվող բազմաթիվ հիվանդների չեն կարողանում տեղափոխել Երևան։ Արդեն 9-րդ օրն է՝ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, մեկ հոգու մահվան պատճառ է դարձել: Ծանր հիվանդին այդպես էլ հնարավոր չեղավ տեղափոխել Երևան։
Ադրբեջանը շարունակում է փակ պահել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Դրան զուգահեռ՝ անջատել են նաև Արցախի գազի մատակարարումը, ինչը հումանիտար աղետ է ստեղծել Արցախում։
Բերձորի ճանապարհի փակ լինելու հետևանքով Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Հանրապետական հիվանդանոցում գտնվող ծանր հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Երևան՝ վիրահատվելու համար։