Փետրվարի 1-ից գործելու է հանրային տրանսպորտից օգտվելու միասնական տոմսային համակարգը, բոլոր փաթեթները ու դրանց համար վճարվող գումարի չափն արդեն հրապարակվել է։ Քաղաքացիների համար հանրային տրանսպորտից օգտվելու սակագինը բարձրանալու է, իսկ մեկանգամյա օգտագործման տոմսի արժեքը դառնալու է 300 դրամ։
168.am-ի հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն իշխանության վարած այս քաղաքականության համատեքստում նախ հիշեցրեց, որ երբ ներդրվել է եկամուտների համատարած հայտարարագրման մեխանիզմը, դեռ այդ ժամանակվանից է ինքն ահազանգել՝ դրա նպատակը նաև արտագնա աշխատանքի մեկնածներին կրկնակի հարկելն է, ինչն այն ժամանակ նույն իշխանությունը հերքում էր, հիմա, սակայն, գնում է ճիշտ այդ ճանապարհով։
«Դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ մենք ունենք 20 հազար արցախահայեր, որոնք Հայաստանից հետ չեն գնացել Արցախ։ Մինչև այսօր նրանց մեծ մասը չունի բնակարան։ Հետևաբար՝ այս օրինակն ունենալով՝ առաջարկեցի հետևյալը՝ եթե ամեն տարի ՀՀ-ն Արցախ է ուղարկել կոնկրետ դրամական միջոցներ, պետք է համարենք, որ մենք շարունակում ենք օգնել արցախահայությանն այդ միջոցներով, սակայն այդ միջոցները տրամադրվեն արցախահայության բնակարանային հարցերը լուծելու համար։