Առհասարակ իրավաբանների շրջանում մի խոսք կա՝ «ուշացած արդարադատությունը արդարադատություն չէ», և Անահիտ Մանասյանը պետք է լավ իմանա, որ «պտիչկայի» համար գրված հաղորդագրությունը ոչինչ է այն դեպքում, երբ դու ուշացած պաշտպանություն ես իրականացնում, ու հատկապես, երբ այդ «Պաշտպանությունն» ավելի շատ իշխանության պաշտպանություն է, և հատկապես, որ կոնկրետ գործի վերաբերյալ ընդհանրական մեջբերումներ են արվում:
2024 թվականի փետրվարին այն ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սերգեյ Առստամյանը նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:
Մարդկանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ֆոնին հետաքրքիր տեղեկություններ են 168.am-ին հասնում Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ Աղասի Իսահակյանի կարիերային աճի ու ֆինանսական միջոցների թռիչքի մասին, ում մասին ասում են՝ ընդդիմադիր լինի, Իսահակյան Աղասին գործ կարի, ընդ որում՝ հաճույքով:
168.am-ը տեղեկացավ, որ Քննչական կոմիտեում շարունակվում է շատ բարձր պաշտոնների թափուր հաստիքների շքերթը: Մեր տեղեկություններով՝ իրենց զբաղեցրած պաշտոններից Արթուր Պողոսյանի նշանակման դեպքում կհեռանան նաև ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը և ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Պետրոս Պետրոսյանը:
2023 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր փաստաբանական թիմի միջոցով պատասխանել էր 168.am-ի հարցերին: