Օգոստոսի 23-ին տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ինչպես խոստացվել էր, ՌԴ նախագահը Փաշինյանին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին:
Ադրբեջանը և Թուրքիան ուշի ուշով հետևում են ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, և ժամանակ առ ժամանակ նաև հայտարարություններ անում: Միակ տարբերությունն այն է, որ Թուրքիան, ի տարբերություն Ադրբեջանի՝ իր աջակցությունը Փաշինյանին ավելի ուղիղ և կոնկրետ է հայտնում, Ադրբեջանն այն տեղավորում է սեփական երկրի անվտանգության դեմ սպառնալիքների համատեքստում, որպեսզի դա չդիտվի Հայաստանի ներքին գործերին ուղիղ միջամտություն: Այդպես է այսօր, այդպես է եղել 2021 թվականի փետրվարի 25-ին, երբ ՀՀ զինված ուժերը պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Թշնամուն թշնամի չտեսնելը ջայլամային քաղաքականություն եմ համարում, որովհետև երբ քո թշնամին չի թաքցնում իր հավակնությունները քո ամբողջ տարածքի, քո մայրաքաղաքի հանդեպ, ու դու մտածում ես, որ այն չտեսնելու տալով՝ վտանգը վերանալու է, կանաչ ճանապարհ ենք բացում նրանց առջև:
Հոկտեմբերի 23-25-ը թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժություններ են անցկացվելու մի քանի ուղղություններով ու վայրերում, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողությանն անցած արցախյան տարածքներում:
Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անհասկանալի է, երբ նա կարծես խոսում է ՀՀ-ի և Ադրբեջանի փոխարեն: Եթե ինքը պատրաստ է, իր խոսքերով, 1991 թվականի սահմանների գծից զորքերը հետ քաշել, ապա ոչ մի տեղ չենք տեսել, որ Ադրբեջանը նման ցանկություն հայտնի, որ պատրաստ է նման գործողությունների: Եվ քանի որ ընդհանրական է նշել, չենք կարող ասել, որ այդ հայտարարությունը վերաբերում է միայն Տավուշին, Երասխին և այլն:
Մակրոնի հայտարարության հետ կապված՝ նշեմ՝ ցավոք սրտի, վստահություն չի ներշնչում, քանի որ մոտավորապես նման հայտարարություն նա արել էր Արցախի վերաբերյալ դեռ հունիս ամսին, և տեսնում ենք այսօր, թե ինչ է կատարվում Արցախում: Հետևաբար՝ այդ վստահությունը չկա, բացի մի բանից, որ իրենց շահերից ելնելով՝ փորձում են մտնել տարածաշրջան: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա գաղտնիք չի, որ այս տարածաշրջանի, այսպես ասած, տեր ու տիրականը հզոր երկրներից դա Ռուսաստանն է, Իրանը և Թուրքիան: Հիմնականում այս երեք գործոնն է մեր տարածաշրջանում՝ իրենց խորքային համակարգերով: Արևմուտքը փորձում է դառնալ 4-րդ գործոն, բայց բացառապես իրենց շահերի համար, սրանից հայ ժողովուրդը չի շահելու:
«Իմ դիտարկմամբ, 2020-ին տեղի ունեցածը կարծես կռվի ճանապարհով հողերի հանձնման գործընթաց էր: Կրկնում եմ՝ ստեղծվեց, այսպես ասած, բնական սցենար, թե չկարողացանք պահել, որի արդյունքում ունեցանք սա: Բայց, կրկնում եմ, իմ տպավորությամբ, այդ ամենը կազմակերպված քաոս էր, որը պիտի հանգեցներ այն արդյունքին, ինչը եղավ: Եվ եթե հաշվի առնենք հետպատերազմյան որոշ գործընթացներ, այս տեսակետն ավելի է ամրապնդվում»:
«Թուրքերի հիմնական նպատակը թուրքախոս ամբողջ աշխարհը միավորելն է: Ժամանակաշրջանը բարենպաստ է իրենց համար. աշխարհի նոր բաժանում է տեղի ունենում, և իրենք նպատակաուղղված փորձում են իրենց խնդիրները լուծել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը: