Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի հերթական թողարկման ողջ ընթացքում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ), արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գեղամ Ստեփանյանին հարցազրույցը վարող Պետրոս Ղազարյանը անդադար նույն հարցն էր տալիս՝ «Ճիշտ չէ՞ր լինի արդյոք նախ դառնալ ՀՀ քաղաքացի, նոր Հայաստանի պետությունից պահանջել ճիշտ ու սխալ, աջ ու ձախ ինչ-որ բաներ»: Անդադար կառավարության շահերի պաշտպանությունը ստանձնած Պետրոս Ղազարյանն ասում էր՝ ինչո՞ւ չեք դառնում ՀՀ քաղաքացի, ինչո՞ւ չեք ընդունում ՀՀ քաղաքացիություն:
Այսօր ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանն Ազատության հրապարակում հանդիպում էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը:
«Արցախցիների նկատմամբ ատելության քարոզ են անում Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը, կարող եմ շատ երկար թվարկել շարքը: Այս դրսևորումների արտահայտումն իրական կյանքում շատ մեծ է, շատ մեծ է ազդեցությունն արցախցիների սոցիալ-հոգեբանական վիճակի վրա»,- նշեց նա:
Հայաստանը ս.թ. դեկտեմբերի 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ և լրացուցիչ տեղեկատվություն էր ներկայացրել Եվրոպական դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ «Լաչինի միջանցքով» անցնող ճանապարհի արգելափակման հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելու համար: