Եթե «Մեծ Թուրան» ծրագրի բրիտանական ճարտարապետները Բաքվի բռնապետ Ալիևին ստիպեն արկածախնդրության գնալ Իրանի կամ Ռուսաստանի դեմ, Ալիևը գին է ուզելու դրա դիմաց, և այդ գինը Հայաստանն է։ Խոսելով նոր պատերազմի սպառնալիքի մասին՝ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ միաժամանակ ընդգծելով, թե չի պնդում, թեև նաև չի բացառում Հայաստանի դեմ ադրբեջանական նոր ագրեսիան, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանի զինվելն առաջին հերթին մահակ է Հայաստանի Հանրապետության գլխին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման նպատակով։
«Բա ո՞ւմ դեմ է զինվում Ադրբեջանը: Տեսնենք՝ ովքեր են Ադրբեջանի հարևանները կամ հավանական հակառակորդները: Կասպից ծովից հարևանը Ռուսաստանն է. Ռուսաստանի դեմ չեն կարող»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է։
Փողոցայինները՝ իշխանությունում, պետությունը՝ փողոցում։ Սա է Հայաստանի այսօրվա սյուռ իրականության կարճ նկարագիրը։ Եվ պետության հանդեպ ատելության բացատրությունը։
«Կնոջս հետ կապված պատմությունը հետևյալն է: Երբ որ պատերազմը սկսվել է, կինս ինձ ասել է՝ երբ պատերազմը սկսվի, ես ուղղակի չեմ կարող Երևանում պարապ մնամ: Գնամ էնտեղ, գոնե մարդիկ կլինեն, օգնություն ցույց տալու խնդիր կլինի, չգիտեմ, և այլն, և այլն, և այլն»,- այսօր միայն ՔՊ-ականների, Դավիթ Սանասարյանի, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնողի ու Արծրուն Հովհաննիսյանի մասնակցությամբ Քննիչ հանձնաժողովի՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի համար հրապարակային նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ պատերազմի օրերին Ստեփանակերտի բունկերում գտնվելու հանգամանքին: