Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Փաշինյանի և Աննա Հակոբյանի՝ Չինաստանում թշնամի պետությունների առաջնորդների և նրանց տիկնանց հետ հանդիպումներին և դրանց արդյունքներին, տարածաշրջանում Թուրքիայի՝ օրեցօր մեծացող ախորժակին, թշնամական բոլոր նախապայմանների կատարմանը, և նույնիսկ այդ ամենի դիմաց՝ այդպես էլ չբացվող հայ-թուրքական սահմանին։
Բանաստեղծ Հուսիկ Արան խելագարության է նմանեցնում Նիկոլ Փաշինյանի մտածողությունը, որն ազգ-բանակ կոնցեպտը համարում է ազգ-նահատակ բանաձևի շարունակություն:
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից իրեն և ընտանիքին իրավապահ մարմինները թույլ չեն տվել դուրս գալ և հետ են վերադարձրել Ֆրանսիա։