Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին, պատանդներին հայրենիք վերադարձնելու հարցը շարունակում է մնալ հայ հասարակությանը մտահոգող խնդիրներից մեկը։
168.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը գերեվարված, անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ ասաց, որ տվյալ պահին, բնականաբար, փաստահավաքության ուղղությամբ աշխատանքներ տարվում են։