Հիշեցնենք նաև, որ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականից՝ Թուրքիայի կողմից, Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ Հայաստանն ազատագրում էր Արցախի տարածքներն ադրբեջանական օկուպացիայից։
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հայկական կողմը սկսեց խնդրել Թուրքիային կարգավորել հարաբերությունները և բացել սահմանը։ Թուրքիան էլ հասկանալով, թե Հայաստանը որքան է տենչում կարգավորել հարաբերությունները, սկսեց շանտաժով հարաբերությունների կարգավորման դիմաց պահանջել ինչ-ինչ քայլեր կատարել։ Եթե Ադրբեջանի դեպքում ստիպված ենք, Թուրքիայի դեպքում այդ խնդիրը չկա»։