168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ արդյո՞ք Կարմիր խաչի միջազգային կոմիտեից այցելել են գերության մեջ գտնվող անձանց՝ Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին։