«Այս պահին հանրային որևէ լուր չեմ կարող հաղորդել». Զառա Ամատունին՝ Ադրբեջանում պահվող հայ գեներալների, Արցախի ԱԳ նախկին նախարարի և նախկին պետնախարարի մասին

Սեպտեմբերի 20-ից հետո Ադրբեջանն առևանգել և կալանավորել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Նրանց առաջադրվել են անհեթեթ մեղադրանքներ՝ իբրև ադրբեջանցիների դեմ մարդկային հանցագործություններ են կատարել, մինչդեռ 21-րդ դարում Ադրբեջանն է ցեղասպանություն ու էթնիկ զտում իրականացրել Արցախում։

168.amը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ արդյո՞ք Կարմիր խաչի միջազգային կոմիտեից այցելել են գերության մեջ գտնվող անձանց՝ Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին։

«Այս պարագայում մենք դեռևս որևէ մեկնաբանություն չունենք։ Բնականաբար, ձերբակալված անձանց հետ կապված ունենք մանդատ, սակայն այս պահի դրությամբ որևէ լուր հանրային չեմ կարող հաղորդել»,- եզրափակեց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին պատերազմական գործողություններ էր սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախում պահելով խաղաղ բնակիչներին ու քաղաքացիական ենթակառուցվածքները, որին հետևեց արցախահության բացահայտ ցեղասպանությունը, էթնիկ զտումն ու բռնի տեղահանությունը։ Այդ ցեղասպանությանը զոհ են գնացել երեխաներ, ծերեր, շատերի ճակատագրի ու գտնվելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031